Հակիրճ...
Այսօր Նելլի Ադամյանը գտնվում է Մոսկվայում, ուր տեղափոխվել է սուր լեյկոզի սրացումից (ռեցիդիվ) հետո: Ինտենսիվ քիմիոթերապիայի կուրսից հետո, ըստ Մոսկովյան բժիշկների, վերջնական բուժման միակ տարբերակն է ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունը: Բուժումը և վիրահատությունը մեծ ծախսերի հետ են կապված, իսկ Ադամյանների ընտանիքը այլևս ոչինչ չունի առաջարկելու իրենց աղջկա կյանքի փրկության համար...
Նելլիի Մասին...
Ադամյան Նելլին ծնվել է 1990 թվականին Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիան, որի մագիստրատուրան ավարտել է զուգահեռ քիմիոթերապիայի 1-ին կուրսին: Շատ է սիրում երաժշտություն, պար, նկարել (հիանալի նկարում է), սիրում է ապրել և սիրում է այս հիասքանչ աշխարհը, որը վերջին տարիներին Նելլիի համար դարձել է իրական դժողք...
Հիվանդության Մասին...
Սարսափելի հիվանդությունը հայտնաբերվեց ուղիղ 2 տարի առաջ, 2010-ի գարնանը: Առաջին քիմիոթերապիայի բուժումը Նելլին ստացավ Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում : Հիվանդությունը ժամանակավոր հետ նահանջեց, սակայն սույն թվականի մարտին նորից գլուխ բարձրացրեց: Հաշվի առնելով հիվանդի թույլ վիճակը և ռեցիդիվի բուժման պայմանների բացակայությունը Երևանում, հայ բժիշկները խորհրդով Նելլին տեղափոխվեց Մոսկվա՝ Ա.Ի.Բուռնազյանի անվ. Մոսկովյան Դաշնային Բժշկական Բիոֆիզիկական Կենտրոն(www.fmbcfmba.ru): Բարեբախտաբար գտնվեցին շատ գթասիրտ բարեկամներ, ընկերներ և հարևաններ, ովքեր կարողացան գումար հայթհայթել (400 000 RUB) բուժման կանխավճարի համար: Սակայն բուժման ընդհանուր արժեքը, որն իմ մեջ ներառում է քիմիոթերապիայի 2 կուրս և ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատություն, ըստ հիվանդանոցի հետ Պայմանագրի կազմում է մոտ 7 000 000 RUB: Հաշվի առնելով ընտանիքի ծանր ֆինանսական դրությունը Ա.Ի.Բուռնազյանի անվ. կենտրոնը խոստացել է բավականին զեղջել գումարը: Սակայն, անգամ այս տարբերակով, վերջնական բուժումը կկազմի մոտ 6 000 000 RUB (1 500 000 RUB քիմիոթերապիայի 2 կուրս և 4 500 000 RUB վիրահատություն), այսինքն դեռ պետք է հայթհայթել 5 600 000 RUB: Նելլիի ծնողները, քույրը, բարեկամները և ընկերները չեն համապատասխանել դոնորության համար, ինչն ավելի է թանկացրել վիրահատության արժեքը: Մոսկովյան կլինիկայի բաժանմունքի վարիչ տն. Ա.Ա.Դավթյանի խոսքերով, տվյալ տիպի լեյկոզի բուժման հավանականությունը համարյա երաշխավորված է:
Ցավոք սրտի Նելլիի բարեկամները և հարազատները այլևս ոչ մի հնարավորություն չունեն բուժման համար վճարելու...
Մենք բոլորին խնդրում ենք չմնալ անտարբեր Նելլիի ճակատագրին և Ձեր հնարավորությունների սահմաններում օգնել հավաքել բուժման համար նախատեսված գումարը: Իհարկե, միայն միասնական ուժերով հնարավոր կլինի վերադարձնել Նելլիին կյանքի:Դուք կարող եք տեսնել Ձեր նվիրաբերած գումարը փոխանցումից մի քանի օր անց հետեւյալ հղումով: Փոխանցման հետ խնդիրներ ունենալու դեպքում կարող եք դիմելadamyann@list.ru էլեկտրոնային հասցեով:
Փոխանցման Եղանակներ
1. Բանկային Փոխանցում:
Նունե Ադամյան
HSBC Bank Armenia (Էյջ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան)
Հ/Համար՝ 003150760001
SWIFT: MIDLAM22
HSBC Bank Armenia (Էյջ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան)
Հ/Համար՝ 003150760001
SWIFT: MIDLAM22
Из России можно перечислить на этот специально открытый счет
Банк получателя: КБ ЮНИАСТРУМ БАНК (ООО)
Кор. Счет № 30101810600000000184
БИК 044585184
ИНН 7707286100
КПП 775001001
Адрес 127473, г. Москва, Суворовская пл., д.1
Получатель: КБ ЮНИАСТРУМ БАНК
Счет Получателя № 40820810800000001001
Назначение Платежа:
Для перечисления на счет Адамяна Степана Овсеповича № 40820810400005000106
Кор. Счет № 30101810600000000184
БИК 044585184
ИНН 7707286100
КПП 775001001
Адрес 127473, г. Москва, Суворовская пл., д.1
Получатель: КБ ЮНИАСТРУМ БАНК
Счет Получателя № 40820810800000001001
Назначение Платежа:
Для перечисления на счет Адамяна Степана Овсеповича № 40820810400005000106
2. WebMoney:
Z Դրամապանակ (USD): Z303413568966
R Դրամապանակ (RUB): R615978667668
Անհրաժեշտության դեպքում, Դուք կարող եք դիմել Նելլիի հորը՝ Ստեփան Ադամյանին, ով գտնվում է Մոսկվայում (հեռախոս +791508489345) կամ Նելլիի քույր Նունեին, ով Երեւանում է (հեռախոս 093 52-94-21).
Комментариев нет:
Отправить комментарий