суббота, 26 мая 2012 г.

Աղջիկամանիա :)


Աղջիկների սովորությունների ու ֆոբիաների մասին…
1.կպցնելու ֆոբիա- մտածում են, որ սաղ ուզում են իրանց կպցնեն :
2. Չաղանալու ֆոբիա- ինչ քաշ ուզում է ունենան, իրանց թվում է որ իրանք չաղ են:

3. Դիետայի մանիա- Նախորդ ֆոբիան սկսելուց անմիջապես  հետոո  առաջանում է անվերջ դիետաների ֆոբիան

4.երկար մազի մանիա- ուզում են որ մազերը շուտ երկարի, երկարելուց հետո էլ գնում կտրում են
5. նեխածության մանիա- իրանց տրամադրության փոփոխությունը ոչ մի ֆիզիկամաթեմատիկական օրենքների չի ենթարկվում
6.Ուշանալու մանիա- իրանց փոքր ժամանակ տատիկը ասել է,  որ աղջիկը պետք է մի քիչ ուշանա ու տատիկի ասածներից իրանք մենակ դա են հիշել
7. Նվնվալու մանիա- անկախ ամեն ինչից, նվնվալու բան միշտ գտնում են
8.Թաց բարձի մանիա- հենց գիշերը գալիս է, միահամուռ ձևով զռռոցները կապում են
9.Տրամաբանության մանիա- չկա տենց մանիա :D
10. ալյա քշելու մանիա-  հեռախոսով խոալ, հայլու մեջ նայելով քսվել ու մեքենա  ՛՛քշել՛՛
11. Նեղանալու մանիա- անկապ ու անիմաստ տեղը նեղանում են, որ իրանց մի քիչ շատ ուշադրություն դարձնեն
12.կարճ յուբկայի մանիա- կարճ յուբկա են հագնում, հետո անընդհատ իջացնում են որ դզվի (որ ուշադրություն գրավեն :P )
13. Բարձր կաբլուկի մանիա- բարձր կաբլուկ են հագնում ու  կես ժամ հետո սկսում են բողոքել ու նվնվալ, որ էտ կաբլուկը ոտերը ցավացնում է
14.Նկար ջնջելու մանիա- հենց ընկերոջ հետ բաժանվում են, միանգամից սկսում են ՖԲ-ից սաղ համատեղ նկարները ջնջել
P.S. Ուսումնասիրությունները շարունակվում են :D

ARANC MEKNABANUTYAN


cragrer dzer hamakargchi hamar

пятница, 25 мая 2012 г.

Փրկենք Նելլիի Կյանքը


Հակիրճ...

Այսօր Նելլի Ադամյանը գտնվում է Մոսկվայում, ուր տեղափոխվել է սուր լեյկոզի սրացումից (ռեցիդիվ) հետո: Ինտենսիվ քիմիոթերապիայի կուրսից հետո, ըստ Մոսկովյան բժիշկների, վերջնական բուժման միակ տարբերակն է ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունը: Բուժումը և վիրահատությունը մեծ ծախսերի հետ են կապված, իսկ Ադամյանների ընտանիքը այլևս ոչինչ չունի առաջարկելու իրենց աղջկա կյանքի փրկության համար...

Նելլիի Մասին...


Ադամյան Նելլին ծնվել է 1990 թվականին Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիան, որի մագիստրատուրան ավարտել է զուգահեռ քիմիոթերապիայի 1-ին կուրսին: Շատ է սիրում երաժշտություն, պար, նկարել (հիանալի նկարում է), սիրում է ապրել և սիրում է այս հիասքանչ աշխարհը, որը վերջին տարիներին Նելլիի համար դարձել է իրական դժողք... 

Հիվանդության Մասին...

Սարսափելի հիվանդությունը հայտնաբերվեց ուղիղ 2 տարի առաջ, 2010-ի գարնանը: Առաջին քիմիոթերապիայի բուժումը Նելլին ստացավ Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում : Հիվանդությունը ժամանակավոր հետ նահանջեց, սակայն սույն թվականի մարտին նորից գլուխ բարձրացրեց: Հաշվի առնելով հիվանդի թույլ վիճակը և ռեցիդիվի բուժման պայմանների բացակայությունը Երևանում, հայ բժիշկները խորհրդով Նելլին տեղափոխվեց Մոսկվա՝ Ա.Ի.Բուռնազյանի անվ. Մոսկովյան Դաշնային Բժշկական Բիոֆիզիկական Կենտրոն(www.fmbcfmba.ru): Բարեբախտաբար գտնվեցին շատ գթասիրտ բարեկամներ, ընկերներ և հարևաններ, ովքեր կարողացան գումար հայթհայթել (400 000 RUB) բուժման կանխավճարի համար: Սակայն բուժման ընդհանուր արժեքը, որն իմ մեջ ներառում է քիմիոթերապիայի 2 կուրս և ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատություն, ըստ հիվանդանոցի հետ Պայմանագրի կազմում է մոտ 7 000 000 RUB: Հաշվի առնելով ընտանիքի ծանր ֆինանսական դրությունը Ա.Ի.Բուռնազյանի անվ. կենտրոնը խոստացել է բավականին զեղջել գումարը: Սակայն, անգամ այս տարբերակով, վերջնական բուժումը կկազմի մոտ 6 000 000 RUB (1 500 000 RUB քիմիոթերապիայի 2 կուրս և 4 500 000 RUB վիրահատություն), այսինքն դեռ պետք է հայթհայթել 5 600 000 RUB: Նելլիի ծնողները, քույրը, բարեկամները և ընկերները չեն համապատասխանել դոնորության համար, ինչն ավելի է թանկացրել վիրահատության արժեքը: Մոսկովյան կլինիկայի բաժանմունքի վարիչ տն. Ա.Ա.Դավթյանի խոսքերով, տվյալ տիպի լեյկոզի բուժման հավանականությունը համարյա երաշխավորված է: 

Ցավոք սրտի Նելլիի բարեկամները և հարազատները այլևս ոչ մի հնարավորություն չունեն բուժման համար վճարելու...

Մենք բոլորին խնդրում ենք չմնալ անտարբեր Նելլիի ճակատագրին և Ձեր հնարավորությունների սահմաններում օգնել հավաքել բուժման համար նախատեսված գումարը: Իհարկե, միայն միասնական ուժերով հնարավոր կլինի վերադարձնել Նելլիին կյանքի:Դուք կարող եք տեսնել Ձեր նվիրաբերած գումարը փոխանցումից մի քանի օր անց հետեւյալ հղումով: Փոխանցման հետ խնդիրներ ունենալու դեպքում կարող եք դիմելadamyann@list.ru էլեկտրոնային հասցեով: 

Փոխանցման Եղանակներ

1. Բանկային Փոխանցում: 
Նունե Ադամյան
HSBC Bank Armenia (Էյջ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան)
Հ/Համար՝ 003150760001
SWIFT: MIDLAM22

Из России можно перечислить на этот специально открытый счет
Банк получателя: КБ ЮНИАСТРУМ БАНК (ООО)
Кор. Счет № 30101810600000000184
БИК 044585184
ИНН 7707286100
КПП 775001001
Адрес 127473, г. Москва, Суворовская пл., д.1
Получатель: КБ ЮНИАСТРУМ БАНК
Счет Получателя № 40820810800000001001

Назначение Платежа:
Для перечисления на счет Адамяна Степана Овсеповича № 40820810400005000106


2. WebMoney: 

Դրամապանակ (USD): Z303413568966 
Դրամապանակ (RUB): R615978667668


Անհրաժեշտության դեպքում, Դուք կարող եք դիմել Նելլիի հորը՝ Ստեփան Ադամյանին, ով գտնվում է Մոսկվայում (հեռախոս +791508489345) կամ Նելլիի քույր Նունեին, ով Երեւանում է (հեռախոս 093 52-94-21). 

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ինֆորմացիոն և տեխնիկական աջակցման համար



ՓԻՆԱՉՅԱՆ

Vardan Pinachyan  www.odnoklassniki.ru

Վերջերս ինտերնետում ակտիվացել են խաբեբաներ, ովքեր առաջարկում են անվճար ծրագրեր կամ կայքեր, որոնց միջոցով իբր հնարավորություն կա ուղարկել անվճար նվերներ կամ ավելացնել OK-եր: Այդ ծրագրերը պահանջում են գրել լոգինը ու գաղտնաբառը, որից հետո գողանում են օգտագործողների պրոֆիլները: Եթե չեք ցանկանում զրկվել ձեր պրոֆիլներից, ապա եղեք ուշադիր ու մի հավատացեք այդ ծրագրերին: Ձեր լոգինը ու գաղտնաբառը գրեք միայնOdnoklassniki.ru կայքում: Նմանատիպ բոլոր ծրագրերը խաբեություններ են և նախատեսված են միայն պրոֆիլներ գողանալու նպատակով: Նաև խորհուրդ է տրվում սոցիալական կայք մտնելուց համոզվել, որ դա հենց իրական Odnoklassniki.ru կայքն է: Համոզվելու համար ինտերնետ դիտարկչի հասցեի դաշտում հիմնականում պետք է գրված լինի հետևյալ հասցեներից որևէ մեկը՝ ok.ru, odkl.ru, odnoklasniki.ru, odnoklassniki.ru:

четверг, 24 мая 2012 г.













Սերը հաղթելա ինձ

ՍԵՐ,, այս բառը կարող է փոխել մարդու ամբողջ կյանքը, միայն այս բառը կարող է մարդու կյանքը կառուցել ու մեկ վարկյանում այն քանդել, միայն այս բառը, այս չարաբաստիկ բառը կարող է տնօրինել մարդու ամբողջ կյանքը: Համոզված եմ, որ շատ մարդկանց կործանել է հենց այս երեք տառը, տակն ու վրա արել շատ մարդկանց հոգիները, ստիպել անել այնպիսի բաներ, որ երբեք ինքդ չեսել կարող պատկերացնել: Սերը մարդուն կտրում է իրական կյանքից ու նետում երազանքների, վառ զգացմունքների գիրկը: Մեզ բոլորիս պարուրել է այդ բուռն անկեղծ աստվացային զգացմունքը: Կյանքը հեքիաթ է երբ

սիրահարված ես, այդ պահին սիրտտ դառնում է հրաբուխ, որը ուզում է ժայթքել ու բարձրաձայն գոռալ, որ սիրում ես... Սիրո մասին կարելի է անվերջ խոսել, բայց խոսելը քիչ է այն զգալու համար:... ՍԵՐ: Այս արեղծվածային բառը կարող է խաղալ  յուրաքանչյուրի ճակատագրի հետ, պատճառելով եվ ցավ եվ երջանկություն: Շատ մարդիկ ասում են, որ իսկական սեր գոյություն չունի, իսկ ես մտածում եմ, որ իսկական սեր կա աշխարհում, պարզապես այն ոչ բոլորին է բաժին ընկնում:   Սերը հաղթելա ինձ, ես պարտվել եմ, պարտվել եմ, որովհետեվ սիրահարվել եմ... 

Գուշակություն քարերի միջոցով

                                                             ՍԵԽՄԵՔ ԱՅՍՏԵՂ                                                   
http://horoscopes.rambler.ru/stones.html

իմ նուրբ ծաղիկ

իմ նուրբ ծաղիկ, չթոռոմես:
Էլ չեմ ուզում, չեմ ուզում ես ապրել այսպես,
ՈՒզում եմ հավերժ սիրել քեզ,
ՈՒզում եմ իմ սրտի տերը դու լինես,
Համբյուրներով ու ջերմ սիրով ինձ ողողես,
ՈՒզում եմ, ուզում եմ էլ ոչինչ չուզել...
Միայն սիրտս քո սրտի հետ միաձուլել,
ՈՒ թե մեռնեմ լոկ քեզ համար ու քո գրկում
ԵՎ քեզ գրկած նոր կյանք

ապրել երկնքում:

Աստղագուշակ 21.05.2012-27.05.2012

Խոյեր- Հարկ կլինի պայքարել հեղինակությանն ամրապնդելա համար։ Անհրաժեշտ է ապացուցել, որ ի վիճակի եք հադթահարելու ցանկացած դժվարություն: Հինգշաբթի աշխատեր բախումների մեջ չմտնել մանավանդ հարազատ մարդկանց հետ. մեծ է իրարից երկար ժամանակով խռոված մնալու հավանականությունը։


Ցուլեր- Երկուշաբթին և կիրակին շաբաթվա ամենալարված օրերն են։ Աշխատանքային ճակատում նշանակալի իրադարձություններ տեղի կունենան, որոնք թույլ կտան կառացողաբար վերանայել ապագայի ծրագրերը։ Շաբաթավերջին հազար կտոր կլինեք մասնագիտական պարտականությունների և տնային հոգսերի միջև։



Երկվորյակներ- Կարևոր հանդիպումներ են սպասվում, որոնք թույլ կտան ժամանակին ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան ու նոր հնարավորությաններով օժտվել։ Աշխատեք լոյալ լինել ուրիշների թերությունների հանդեպ։ Բաց մի թողեք կոլեգաներից սովորելու ու նաև ձեր փորձը նրանց հետ կիսելու հնարավորությունը։


Խեցգետիններ-Անհավատալի հաջողության է սպասվում, կյանքի կոչեք գաղափարներն ու ծրագրերը։ Մեկ ՝ խորհուրդ կենտրոնացեք ամենագլխավորի վրա. միայն այղ դեպքում շոշափելի առաջընթաց կունենաք։ Նրբանկատ եղեք, բայց միևնույն ժամանակ կոռեկտ ձևով ղեկավարության մոտ պաշտպանեք ձեր շահերը։


Առյուծներ-Մեկը մյուսի հետևից հետաքրքիր գաղափարներ եք հղանամ։ Թեկուզ այժմ բոլորը չէ, որ կիրականանան, սակայն աժերի ու ՛հնարավորությունների հանդեպ վստահությամբ կլցվեք։ Շաբաթվա երկրորդ կեսին արմատական ոչինչ մի ձեռնարկեք կամ նման զործերը կատարեք առաջին կեսին։


Կույսեր-Հնարավոր է երբեմն թվա, որ ամեն ինչ ձեր ուզած ուղիով չի ընթանում։ Սխալվում եք։ Երկուշաբթի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք։ Թերևս փոխվեն ծրագրերը կամ վերարժևորվեն ինչ֊ ինչ բաներ։ Մանրուքներն աչքաթող չանելու դեպքում կամրապնդեբ դիրքերը:


Կշեռքներ-Անվճռականությունը հաղթահարելու և դեպի առաջ սրըեթացք ցատկ կատարելու դեպքում սեփական ուժերի հանդեպ վստահությամբ կլցվեք։ էներգիան աղբյուրի պես դուրս է հորդում։ Հիշեր միայն, որ հաջողությունը ձեռքից բաց չթողնելու համար իրատեսական նպատակ պետք է դնել ձեր առաջ։


Կարիճներ-Շաբաթը սկսեք հանգստանալով ու զվարճանքներով։ Պրոֆեսիոնալ մակարդակը բարձ բարձրացնելու համար բարենպաստ պահ է։ Այժմ կարող եք ավարտել բոլոր գործերը, բայց դա ձեզանից լիքը ժամանակ կխլի։ Այդ պատճառով ռացիոնալ բաշխեք ժամանակը և աշխատեք, և հանգստացեք:


Աղեղնավորներ-Գործերը հետոյին մի թողեք, այն, ինչ կարող եք հեշտ ու հանգիստ կյանքի կոչել երկուշաբթի, չորեքշաբթի մեծ դժվարությամբ գլուխ կբերեք։ Փոխեք իմիջը, թարմացրեք զգեստապահարանը։ Դիվանագետ լինելու դեպքում ձեզ առաջ կքաշեն։ Երեքշաբթի ամեն կերպ խուսափեք կոնֆլիկտային իրավիճակներից։


Այծեղջյուրներ-Փոփոխությունների ժամանակ է վրա հասնում, աշխատանքային հետաքրքիր առաջարկներ կստանաք, բայց որոշում ընդունելիս մի շտապեք։ Գործընկերների հետ շփվելիս հետևեք ձեր արտահայտություններին։ Քննդատաթյուն լսելիս մի շտապեք նեղանալ, այլ ճիշտ եզրահանգումներ արեք: Տան համար նոր բան գնեք։


Ջրհոսներ-Ծրագրերի կյանքի կոչումը շատ ավելի արդյունավետ կլինի, եթե գործի դնեք կապերն ու օգտվեք ազդեցիկ ծանոթների հովանավորությունից։ Բայց մարդկանց բարեհաճությունը չարժե չարաշահել։ Արժե բարձրացնել մտավոր մակարդակը։ Երեքշաբթի ռիսկային գործեր մի ձեռնարկեք։ Կիրակի տունը կարգի բերեք։


Ձկներ-Երկուշաբթի տեղի ունենալիք իրադարձությունները ուղեղի լարված ուղեղի լարված աշխատանք կպահանջեն հարկ կլինի շատ բան փոխել, շատ բան յուրացնել:Խճճված պրոբլեմների մի շարք կույտ արագ լուծում է պահանջում: Հանրային ելույթները շաբաթվա կեսինու վերջին ճանաչում ու հաջողություն կբերեն:

Ներիր


Ներիր Խնդրում եմ ներիր...միակ բանն է,որ հիմա կարող եմ խնդրել քեզանից:Ներիր որ խաբել եմ քեզ,ներիր որ միշտ ստել եմ:Ներիր խնդրում եմ,ուզում եմ,որ սիրտս հանգստանա,զարկի այնպես հանգիստ,ինչպես առաջ էր,երբ միասին էինք,երբ սիրում էինք:Հոգիս կարծես անթեվ թռչուն լինի,որը չի կարող սավառնել երկնքի կապույտում:Հոգիս ուզում է
ծաղկել,հոգիս ուզում է ուրախանալ,բայց չի կարող,դու
չես ներել նրան:Ներիր խնդրում եմ,ես հավատում եմ,որ դեռ չես մոռացել,շարունակում ես սիրել ու հիշել:Ներիր ինձ նաեվ նրա համար,որ թողել եմ հուշեր,որ հիշես:Քո մոտ եմ թողել սիրտս,որ տեսնես,թե այն ինչքան վիրավոր է,թե այն ինչքան է սիրում քեզ:Ներիր ինձ,որ շատ եմ սիրել քեզ,ներիր որ հիմա էլ շարունակում եմ սիրել:Ներիր,որ խնդրում եմ քեզ ներել ինձ:Ներիր ինձ խնդրում եմ...ներիր:

Մնաս բարով

Ես ներում եմ քեզ: Հիմա ես քեզ այլևս չեմ մեղադրում, չեմ մեղադրում նաև ինքս ինձ փաստորեն իրականում չկատարված "հանցանքներիս" և "մեղքերիս" համար: Դու դեռ շատ թույլ ես: Դու ցանկանում ես ուժեղ երևալ, բայց դու շատ թույլ ես: Դու դեռ երկար ճանապարհ ունես անցնելու, որ հաղթահարես ցավն ու հիասթափությունը, ես իմն արդեն անցել եմ: Երբևիցե դրոշակ չեմ դարձրել անցյալս, սուսուփուս սպասել եմ
, պայքարել, տանջվել, և փաստորեն հաղթել եմ: Իսկ ես
քեզանով հիանում էի: Ախր դու այնքան ուժեղ էիր երևում, ինքնավստահ: Փաստորեն սուտ էր: Քեզ էր իմ օգնությունը պետք, բայց դու այնքան լավ էիր խաղում, որ ես հավատացի, թե դու այդ փոքրիկ, բայց քեզ համար աննկարագրելի մեծ ճակատամարտում հաղթել ես: Ես իրոք ներում եմ քեզ իմ մտատանջությունների համար, դրանք հիմա այդքան էլ կարևոր չեն: 
Ուժեղ եղիր: Ներում եմ քեզ: Երջանիկ եղիր: Ներում եմ քեզ:
Միայն չեմ կարող ներել, որ անկեղծ չէիր: Բայց երևի անկեղծ չէիր նաև ինքդ քեզ հետ: Ուրեմն ներում եմ: Մնաս բարով: